<?xml version="1.0" encoding="UTF-8"?><song><lyrics>[V1]
 Տեր, երբ կանգնում եմ Քո առջև,
 Իմ հոգում նոր կանչ է ծնվում,
 Երկիր, որ ամենն է հայ ազգի համար՝
 Վերապրած տառապանք իր կյանքում

[V2]
 Նայում և տեսնում եմ պատմություն առատ,
 Թշնամու որոգայթը մահվան դաժան
 Խավար, մթություն և սով տեսած մարդկանց,
 Որ կարծես կորցրել էին իրենց հույսն անգամ

[V3]
 Դու, հայ ազգի վեհ քրիստոնյա,
 Որ հավատք ունես քո սրտում,
 Ելիր, ձեռքերդ պարզիր առ Աստված,
 Աղոթիր կենդանի Աստծուն

[V4]
 Նայիր, որ երկիրը քո տառապած
 Մթության մշուշով է պատվում,
 Նայիր, վերին զորությունը քո երկրում խնդրիր
 Եվ հավատ պարգևած Աստծուն

[V5]
 Երկիր հայաստանյաց, հայ ազգը քրիստոնյա
 Քրիստոսին պիտի ճանաչի հավետ,
 Երկիր հայրենի, հայ ազգը քրիստոնյա
 Աստծո սիրով պիտ լցվի հավիտյան

[C1]
   Երկիր հայաստանյաց, հայ ազգը քրիստոնյա
   Պիտի լինի փրկված, հզոր և պաշտպանված,
   Աստծո Հոգով լցված
   Երկիր հայաստանյաց, հայ ազգը քրիստոնյա
   Պիտի լինի փրկված, հզոր և պաշտպանված,
   Իրար միաբանված

[V6]
 Երբեք երկիրը մեր թող չտեսնի էլ պատերազմ,
 Տագնապ, սով, տառապանք թող չլինի մեր կյանքում,
 Ժպիտ, ուրախություն աչքերում,
 Սեր, հույս և հավատ սրտերում,
 Երանելի է ազգը այն, որ հավատում է Աստծուն,
 Երկիր քրիստոնյա</lyrics>
<title>Երկիր Հայաստանյաց</title>
</song>